Աթենքի ազգային համալսարանի մի խումբ գիտնականներ կատարված հետազոտության ընթացքում ապացուցել են փոխադարձ կապը նախաճաշելու, հեռուստադիտումների եւ սրտի հիվանդությունների ու ինսուլտի առաջացման հավանականության միջև: Այդ մասին հաղորդվում Է Եվրոպայի Հետազոտությունների համակարգման գործակալության կայքում:
Պարզվել Է, որ այն մարդիկ, ովքեր չեն ծուլանում և կանոնավոր կերպով նախաճաշում են, զգալիորեն հազվադեպ են ենթակա լինում նստվածքների արյունատար անոթներում, ինչպես նաեւ ունենում են ավելի ճկուն զարկերակներ, ինչը նվազեցնում Է սրտի հիվանդությունների վտանգը: Թվերով դա արտահայտվում Է հարցման մասնակիցների մոտ զարկերակների կարծրության 15 տոկոս ավելացմամբ, սակայն առավոտյան սննդի ընդունումն այս ցուցանիշը նվազեցրել Է 6,3 տոկոսով: Իրենց հերթին, նրանք, ովքեր սիրում են ժամանակ անցկացնել հեռուստացույցի Էկրանի առջեւ, և ընդհանրապես գերադասում են նստակյաց ապրելակերպը, երակներում թիթեղիկների առաջացման գրեթե կրկնակի ավելի շանսեր ունեն նրանց համեմատությամբ, ովքեր դա հազվադեպ են անում: Դեռ ավելին՝ նույնիսկ աննշան տնային ակտիվությունը՝ նվազ Էներգածախսումներով, դրականորեն Է ներգործում առողջության վրա: Պարզվել Է, որ եթե երկնագույն Էկրան դիտես շաբաթական 21 ժամից ավելի, ապա կարելի Է հիպերտենզիա (ճնշման բարձրացում) վաստակելու 68 տոկոսով ավելի մեծ շանսեր ստանալ նրանց համեմատությամբ, ովքեր դա անում են շաբաթական 7 ժամից ոչ ավելի: Նաև 50 տոկոսով մեծանում են շաքարախտի շանսերը: