Արտաքին տեսքն ամենակարևորը չԷ աշխատանքի տեղավորվելիս. նորաձևության փորձագետ Աննա Վինտուր - RadioVan.fm

Онлайн

Արտաքին տեսքն ամենակարևորը չԷ աշխատանքի տեղավորվելիս. նորաձևության փորձագետ Աննա Վինտուր

2019-03-09 16:03 , Мода, Стиль, 2294

Արտաքին տեսքն ամենակարևորը չԷ աշխատանքի տեղավորվելիս. նորաձևության փորձագետ Աննա Վինտուր

Vogue հանդեսի ամերիկյան հրատարակության գլխավոր խմբագիր, նորաձևության փորձագետ Աննա Վինտուրը հայտարարել Է, որ արտաքին տեսքն ամենակարևորը չԷ աշխատանքի տեղավորվելիս: Վինտուրի հարցազրույցը, որը թողարկվել Է «Հարցրեք Աննային» սյուժեի շրջանակներում, հրապարակված Է YouTube-ում․

Փորձագետի կարծիքով՝ բոլոր ընկերությունները, այդ թվում և Vogue-ը, առաջին հերթին աշխատանքի Է հրավիրում մարդուն, այլ ոչ թե նրա հագուստը: «Քո զգեստապահարանը չի աշխատելու քո փոխարեն, քո զգեստապահարանը հենց դու ես», - պարզաբանել Է նա:

Վինտուրն ակնարկել Է, որ մարդու մասին եզրակացություններ չի անում՝ հիմնվելով նրա արտաքնի վրա: «Ինձ համար միշտ հետաքրքիր Է եղել, թե ինչպես են մարդիկ հագնվում հարցազրույցի գնալիս: Երբեմն այն տպավորությունն Է ստեղծվում, որ մարդը եկել Է այն հագուստով, որը գնել Է նույն օրվա առավոտյան, եւ դա բոլորովին այն չԷ, ինչն իսկապես արտացոլում Է նրա անձը», - ասել Է Աննա Վինտուրը:

Փորձագետի համոզմամբ՝ ամենից կարևորն այն Է, որ մարդն իր ճաշակով ընտրի հագուստը: «Դու պետք Է հագնվես քեզ համար: Դա տեղին Է բոլոր մասնագիտությունների համար», - հավելել Է նա:

Лента

Рекомендуем посмотреть