Antutu բենչմարկը հրապարակել Է աշխարհի առավել արագագործ տասը սմարթֆոնների ցուցակը:
Առաջին տեղը 371849 միավորով գրավել Է Xiaomi Mi 9-ը՝ Snapdragon 855-ով:
Երկրորդ հորիզոնականը 353469 միավորով զբաղեցրել Է Lenovo Z5 Pro GT-ը՝ նույնպես Snapdragon 855-ով,
իսկ երրորդում՝ 320763 միավորով, Nubia Red Magic Mars-ն Է՝ Snapdragon 845-ով:
Դրանց հաջորդում են Huawei Mate 20 Pro-ն,
Honor V20-ը,
Huawei Mate 20 X-ը,
Honor Magic 2-ը,
ASUS ROG Phone-ը,
Xiaomi Black Shark Helo-ն
եւ Xiaomi Mi 8 Pro-ն:
Ցուցահանդեսում MWC 2019 Mi 9-ը ներկայացվել Է Եվրոպայի համար:
Այն առաջարկվելու Է երկու կոմպլեկտացիաով՝ 6+64 գիգաբայթը՝ 449 եվրոյով, եւ 6+128 գիգաբայթը՝ 499 եվրոյով: