Մինչեւ 2030 թվականն աշխարհում պլաստիկե թափոնների ընդհանուր ծավալը կաճի ավելի քան 40 տոկոսով. WWF-ը ահազանգում է - RadioVan.fm

Онлайн

Մինչեւ 2030 թվականն աշխարհում պլաստիկե թափոնների ընդհանուր ծավալը կաճի ավելի քան 40 տոկոսով. WWF-ը ահազանգում է

2019-03-09 15:49 , Мир, 1941

Մինչեւ 2030 թվականն աշխարհում պլաստիկե թափոնների ընդհանուր ծավալը կաճի ավելի քան 40 տոկոսով. WWF-ը ահազանգում է

Մինչեւ 2030 թվականն աշխարհում պլաստիկե թափոնների ընդհանուր ծավալը կաճի ավելի քան 40 տոկոսով, իսկ Համաշխարհային օվկիանոսն աղտոտող աղբի քանակը կկրկնապատկվի: Այս մասին հաղորդվում Է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տարեկան զեկույցում:

WWF-ի բնապահպանների տվյալներով՝ վերջին 18 տարում քիմիական արդյունաբերության թափոնների մակարդակը գործնականում կրկնապատկվել Է պլաստիկի դարաշրջանի սկզբի նկատմամբ, իսկ օդի եւ օվկիանոսների աղտոտման մակարդակն աճում Է երկրաչափական պրոգրեսիայով: Ըստ որում այդ երեւույթի հետեւանքները համաշխարհային Էկոհամակարգի համար անկանխատեսելի են: «Այժմ պլաստիկե իրերի արտադրության ծավալը կազմում Է տարեկան շուրջ 53 կիլոգրամ յուրաքանչյուր մարդու հաշվով: Դրանք արտադրում են անվերահսկելիորեն, առանց իրական կարիքների հաշվառման, եւ դա թույլ չի տալիս ո՛չ կարգավորել աղտոտման մասշտաբը, ո՛չ Էլ կանգնեցնել դրա աճը»,- ընդգծում Է WWF-ն:

WWF-ի հետազոտությունը վկայում Է, որ տարեկան 100 միլիոն տոննա պլաստիկ Է աղբ դառնում՝ աղտոտելով հողը, գետերը եւ օվկիանոսները: Պլաստիկե թափոնների անվերահսկելի այրման արգասիքները դառնում են քաղցկեղով հիվանդանալու դեպքերի թվի ավելացման պատճառ եւ սպառնալիքի տակ դնում կենդանիների 270 տեսակների գոյությունը:

Лента

Рекомендуем посмотреть