Онлайн

Facebook-ն անձնական հաղորդագրությունների ծածկագրում կկիրառի իր բոլոր հարթակներում․ Ցուկերբերգ

2019-03-09 15:32 , Наука, HiTech, 255

Facebook-ն անձնական հաղորդագրությունների ծածկագրում կկիրառի իր բոլոր հարթակներում․ Ցուկերբերգ

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել Է ընկերության բոլոր հարթակներում օգտատերերի անձնական հաղորդագրությունների համար միջանցիկ ծածկագում (end-to-end encryption) կիրառելու պլանների մասին: Դա հետևում Է սոցցանցի օգտահաշվում զետեղված նրա հայտարարությունից:

«Մենք պլանավորում ենք ստեղծել (անվտագության այդ համակարգը – խմբ.), քանի որ մշակել ենք WhatsApp-ը. հաղորդագրություններում կենտրոնանալ ամենագլխավոր և մասնավոր քեյսի վրա, դրանք դարձնել առավելագույնս անվտանգ, եւ այնուհետև ստեղծել ավելի շատ հնարավորություններ մարդկանց փոխգործակցության համար, այդ թվում զանգերի, տեսաչաթերի, խմբերում (հաղորդման), սթորիզի միջոցով, գործարարության, վճարումների, առեւտրի համար և վերջին հաշվով այլ մասնավոր ծառայությունների հարթակների համար», - գրել Է Ցուկերբերգը:

Ընկերության ղեկավարը նշել Է, որ ծածկագրված հաղորդագրությունների հաղորդման համակարգերի ստեղծման աշխատանքն արդեն սկսվել Է և 2019 թվականի ընթացքում կշարունակվի մինչև ծառայություններում «ծածկագրման լիակատար ներդրումը»:

Միջանցիկ ծածկագրումը տվյալների հաղորդման եղանակ Է, որտեղ միայն հաղորդմանը մասնակցող օգտատերերն ունեն հաղորդումներ մուտքի հնարավորություն, իսկ ծածկագրման բանալիները չեն հայտնվում երրորդ անձանց ձեռքում։

Лента

Рекомендуем посмотреть