ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն «Մոնոկլ» միջազգային թատերական փառատոնին արժանացել է առաջին մրցանակի - RadioVan.fm

Онлайн

ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն «Մոնոկլ» միջազգային թատերական փառատոնին արժանացել է առաջին մրցանակի  

2019-03-08 21:42 , Культура, Шоу бизнес, 1285

ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն «Մոնոկլ» միջազգային թատերական փառատոնին արժանացել է առաջին մրցանակի

Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 12-րդ միջազգային թատերական փառատոնին ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն արժանացել է առաջին մրցանակի: Փառատոնի ժյուրին բարձր է գնահատել «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը: Այս մասին հաղորդվում է «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի ֆեյսբուքյան էջին։

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2017 թ. ապրիլի 29-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական 15-րդ փառատոնի շրջանակում։

«Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» բեմադրության հեղինակը (համահեղինակ՝ Սառա Նալբանդյան), բեմադրիչն ու դերակատարը հենց ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է: Այս բեմադրությամբ պատերազմ վերապրած փոքրիկ Նարինեն՝ Նարինկան, ներկայացնում է իր մանկության պատմությունը՝ զուգորդելով Արցախյան պատերազմի հետ:

2017-ին ներկայացումը Լիտվայում «Atspindys» 12-րդ միջազգային թատերական փառատոնին արժանացել էր Գրան պրի մրցանակի:

Лента

Рекомендуем посмотреть