«Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի»,-այսօր՝ Կանանց միջազգային օրը «Նորքի տուն-ինտերնատ» այցելության ժամանակ կին խնամյալների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Օմբուդսմենը ծաղիկներ է նվիրել ինտերնատի աշխատակիցներին ու այնտեղ բնակվող կանանց։
Պաշտպանի խոսքով՝ տարեցների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է և իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ դրանց արդյունավետ իրացման համար:
Օբուդսմենի աշխատակազմից նշում են, որ Արման Թաթոյանը շարունակելու է իր աշխատանքով նպաստել կանանց նկատմամբ կարծրատիպերի հաղթահարմանը, որոշումների կայացման հարցում նրանց մասնակցության ապահովմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը:
«Որքան մեծ է կանանց դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը»,-ընդգծված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում: