Մարտի 8-ին ուժեղացված ծառայության էին դուրս եկել ճանապարհային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայողները: Նպատակը՝ կին վարորդներ հայտնաբերելն էր:
ճանապարհային ոստիկանությունից նշում են՝ «բոլոր մեքենաները՝ անխտիր կանգնեցվեցին և...
Եվ ճանապարհային ոստիկանները վարորդական վկայական պահանջելու փոխարեն շնորհավորեցին կանանց գարնանային ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ»՝ երջանկության, սիրո, բազում ժպիտների և ամենակարևորը՝ կանաչ ճանապարհի մաղթանքներով։
Հետիոտն կանայք ևս ուշադրությունից զերծ չեն մնացել․հասարակական կարգը պահպանող պարեկապահակետային ոստիկաններիը նրանց շնորհավորել ու ծաղիկներ են նվիրել։
Կանանց տոնի առթիվ ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։