Forbes հեղինակավոր պարբերականի կողմից ներկայացված աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում ընդգրկված են հայազգի 5 մեծահարուստներ։
Ցուցակի 568-րդ հորիզոնականում է ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, որի կարողությունը գնահատվել է 3,7 միլիարդ դոլար:
617-րդ հորիզոնականում է Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Ռուսաստանի խոշորագույն «Մագնիտ» առևտրային ցանցի նախկին սեփականատիրոջ կարողությունը գնահատվել է 3,5 միլիարդ դոլար։
Աշխարհի խոշորագույն ծանոթությունների Badoo առցանց հարթակի սեփականատիրոջ` Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Օհանջանյան) կարողությունը Forbes-ը գնահատել է 2,3 մլրդ դոլար։ Նա ցուցակում 1008-րդն է։
Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը ցուցակում 1425-րդն է, կարողությունը գնահատվել է 1,6 միլիարդ դոլար:
Ցուցակի 2057-րդ հորիզոնականում է դիզայներ, բարերար և գործարար, Alex and Ani թանկարժեք զարդերի բրենդի սեփականատեր ամերիկահայ Քերոլին Ռաֆայելյանը, նրա կարողությունը գնահատվել է 1 միլիարդ դոլար։