Աննկատ ԱԻՆ-ից, բայց ոչ՝ մարզպետարանից․վթարված մեքենայի ուղևորներին առաջին օգնություն ցուցաբերած վանաձորցի դպրոցականները պարգևատրվել են - RadioVan.fm

Онлайн

Աննկատ ԱԻՆ-ից, բայց ոչ՝ մարզպետարանից․վթարված մեքենայի ուղևորներին առաջին օգնություն ցուցաբերած վանաձորցի դպրոցականները պարգևատրվել են

2019-03-07 18:26 , Общество, 1459

Աննկատ ԱԻՆ-ից, բայց ոչ՝ մարզպետարանից․վթարված մեքենայի ուղևորներին առաջին օգնություն ցուցաբերած վանաձորցի դպրոցականները պարգևատրվել են

Վթարի հետևանքով օրեր առաջ գետում հայտնված մեքենայի տուժած ուղևորներին առաջինն օգնության հասած վանաձորցի աշակերտներն Լոռու մարզպետԱնդրեյ Ղուկասյանի կողմից պարգևի են արժանացել: Այդ մասին տեղեկանում ենք մարզպետարանի կայքից։

«Անչափ ուրախ եմ, որ մեր մարզում ու մեր քաղաքում նման քաջ տղաներ են մեծանում։ Վստահ եմ՝ ձեր արարքը օրինակելի կլինի շատերի համար»,-ասել է մարզպետը, որը այսօր հյուրընկալել է քաջ տղաներին, թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Սարուխանյանին, զինղեկ Արկադի Մարտիրոսյանին և անձամբ շնորհակալություն հայտնել անձնվեր քայլի համար:

Մարզպետը տղաներին պարգևատրելով շնորհակալագրերով և նվերներով՝ հորդորել է լավ սովորել, հասնել մեծ բարձունքների, լինել Հայաստանի հպարտ քաղաքացի ու գիտելիքերը ծառայեցնել հանուն երկրի զարգացման:

Հիշեցնենք՝ Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը, Էդմոն Քոչարյանը և Վանաձորի թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մարկոսյանը մարտի 3-ին ականատես էին եղել խոշոր ավտովթարի, ինչի արդյուքում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում: ԴՏղաները, որոնք դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են, մինչ փրկարարների ժամանելը, անցորդների օգնությամբ ուղղել էին մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:

Ի դեպ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեպքի վերաբերյալ հրապարակած պաշտոնական տեղեկատվությունում աշակերտների խիզախ արարքի մասին որևէ հիշատակում չէր արվել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть