Հայաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկով կառավարությունն այսօր մոտ 13 միլիոն դրամ է տրամադրեց գերատեսչությանը՝ Սիրիայում տրված անձնագրերի համար քաղաքացիների փոխարեն վճարումները կատարելու համար։
Այս մասին հարցը կառավարության այսօրվա նիստի չզեկուցվողների թվում էր։
Հիմնավորումից տեղեկանում ենք, որ 2018 թվականի վերջին եռամսյակում՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Սիրիայում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների օգնությամբ առաջին անգամ Հայաստանի անձնագիր (քաղաքացիություն) է ստացել 228 մարդ` հետևյալ բաշխմամբ․
- Սիրիայում ՀՀ դեսպանություն (Դամասկոս) – 53 սիրիահայ,
- Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն – 175 սիրիահայ։