Պոլիէթիլենային տոպրակները հուլիսից կդառնան 100 դրամ, 2023-ից՝ կարգելվեն․ արտադրողները ժամկետի փոփոխություն են առաջարկում - RadioVan.fm

Онлайн

Պոլիէթիլենային տոպրակները հուլիսից կդառնան 100 դրամ, 2023-ից՝ կարգելվեն․ արտադրողները ժամկետի փոփոխություն են առաջարկում

2019-03-07 16:25 , Экономика, финансы, 1974

Պոլիէթիլենային տոպրակները հուլիսից կդառնան 100 դրամ, 2023-ից՝ կարգելվեն․ արտադրողները ժամկետի փոփոխություն են առաջարկում

Բնապահպանության նախարարությունում անց է կացվել հանրային քննարկում՝ գերատեսչության մշակած պոլիէթիլենային տոպրակների գործածության արգելմանը միտված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են գերտասչությունից։

Նշենք, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, դրանք կվաճառվեն 100 դրամով և 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել հատուկ հարկ։ Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է նվազեցնել տոպրակների օգտագործումը, իսկ 2023 թվականին նախատեսվում է, առհասարակ արգելել Հայաստանում նրանց վաճառքը։

Պոլիէթիլենային տոպրակներ արտադրող և ներկրող ընկերության ներկայացուցիչները առաջարկել են արգելքը իրականացնել փուլերով և նախատեսվածից երկար ժամանակ սահմանել դրա համար, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը վերապրոֆիլավորել։ Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների անդամները ներկայացրել են երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքները պոլիէթիլենային տոպրակների ներկա և աճող վտանգների վերաբերյալ և դրա դեմ պայքարի իրենց փորձը։

Մոտ երկու ժամ տևած քննարկման ժամանակ կարևորվել է խնդրի լուծումը և դրա ժամկետների արագացմանը նպաստող ուղիների մշակումը։ Մտքերի փոխանակման արդյունքում որոշվել է առաջարկությունները գրավոր ներկայացնելնախարարություն։ Տնտեսվարող սուբյեկտներն առաջարկել են անհրաժեշտության դեպքում կազմակերպել ևս մեկ հանրային քննարկում օրինագծերի շուրջ։

Նշենք՝ բնապահպանության նախարարությունը փետրվարի 22-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակեց պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը օրենքով արգելելուն միտված նախագծերի փաթեթ, որը բաց է դիտողություն-առաջարկների համար մինչև մարտի 19-ը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть