Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի շահագործման ներքո գտնվող «20», «41» և այլ համարներով գործող ավտոբուսային երթուղիների 250-ից ավելի վարորդներ այսօր դուրս չեն եկել երթուղի։ Վարորդները բողոքում են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրման դեմ: Բանը նրանում է, որ ավտոբուսներից երկուսի խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու, ուղևորահոսքերը, ինչպես նաև ֆինանսական հոսքերն ավելի լավ կառավարելու նպատակով, որն էլ դժգոհություն է առաջացրել վարորդների մոտ։ Վարորդների գործադուլի խնդրով Երևանի քաղաքապետարանում լրագրողների համար ճեպազրույց է անցկացվել։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է, որ եթե կան մարդիկ, որոնց դուր չի գալիս, որ տրանսպորտը կարգավորվելու է, ապա կարող են դիմում գրել և դուրս գալ աշխատանքից։ Փոխքաղաքապետն իր օրինակով շեշտել է․ «Եթե ես թաքցնելու բան չունեմ, ապա ինչու պետք է չուզենամ, որպեսզի ինձ վերահսկեն»: Այդպիսով՝ քաղաքապետարանը չի հրաժարվելու է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից․ պրակտիկան կկիրառվի նաև մնացած շարժակազմերում։
Ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում․
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը