Որդեկորույս մայրերը վստահություն չունեն - RadioVan.fm

Онлайн

Որդեկորույս մայրերը վստահություն չունեն

2019-03-07 14:52 , Общество, 1055

Որդեկորույս մայրերը վստահություն չունեն

Որդեկորույս մայրերն այսօր կրկին կառավարության շենքի առջև էին։

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները վստահություն չունեն, որ ստեղծված հասարակական մոնիթորինգի խումբը, որը պետք է քննի մահվան դեպքերով 5 աղմկահարույց քրեական գործերը, վարչապետին դրանց վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն են հաղորդում։

Նրանք պատրաստ են համագործակցել ՀՀ քննչական կոմիտեի և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի հետ՝ վարչապետի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և գլխավոր դատախազի հետ համատեղ հանդիպումից հետո միայն։

Հիշեցնենք՝ փետրվարի 21-ին հայտարարվեց բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով 5 աղմկահարույց քրեական գործերի վերանայման մասին։ Այդ նպատակով ՀՀ քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ համաձայնագիր են կնքել:

Лента

Рекомендуем посмотреть