Տարեկան 15 մլն ուղևոր փոխադրող Երևանի ապագայի տրանսպորտը 38 տարեկան է - RadioVan.fm

Онлайн

Տարեկան 15 մլն ուղևոր փոխադրող Երևանի ապագայի տրանսպորտը 38 տարեկան է

2019-03-07 13:00 , Общество, 3021

Տարեկան 15 մլն ուղևոր փոխադրող Երևանի ապագայի տրանսպորտը 38 տարեկան է

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը 38 տարեկան է։

1972 թվականին` Կասյան-Կիևյան փողոցների խաչմերուկում սկսված մետրոյի առաջին հորատումները շարունակվեցին, լայն թափ ստացան և 1981 թվականի մարտի 7-ին հանդիսավոր կերպով շահագործման հանձնվեց 5 կայարան` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», իսկ հետագայում արդեն` իսկ հետագայում արդեն` 1983 թվականին «Գործարանային», 1984 թվականին` «Շենգավիթ», 1986 թվականին` «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989 թվականին` «Զորավար Անդրանիկ» և 1997 թվականին` «Չարբախ» կայարանները։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը ներկայում ունի ավելի քան 12,1 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, շահագործվում է 30 վագոն, 24 շարժասանդուղք, 8 քարշային ենթակայան և այլն: Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 15 մլն. ուղևոր:

Մետրոպոլիտենի տնօրինությունը ստեղծման պատմության ու զարգացման հեռանկարների մասին հաղորդագրություն է տարածել՝ ընդգծելով՝ լինելով արագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր և հարմարավետ, մետրոն լինելու է ապագայի տրանսպորտը:

Նշենք՝ Երևանի քաղաքապետարանը ներկայում դիտարկում է «Բարեկամությունից» «Աջափնյակ» նոր մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը, որին գնացքը կհասնի 525 մ երկարության թունելով: Ներդրողները հետաքրքրված են, ծրագիրը մտել է գործնական փուլ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть