Онлайн

Նոր միտում. աշխարհի խորհրդարաններում ավելանում Է կին պատգամավորների թիվը

2019-03-07 11:18 , Мир, 162

Նոր միտում. աշխարհի խորհրդարաններում ավելանում Է կին պատգամավորների թիվը

Աշխարհի խորհրդարաններում կին պատգամավորների թիվը թեև դանդաղորեն, բայց աճում Է, և անցյալ տարի 50 երկրում կայացած ընտրությունները հավաստել են այս միտումը: Այդ մասին ասված Է Միջխորհրդարանական միության (ՄԽՄ)՝ Կանանց միջազգային օրվա նախաշեմին Ժնեւում հրապարակված զեկույցում:

«2018 թվականի ընտրությունները կոնսոլիդացրել են խորհրդարաններում կանանց ներկայացուցչության հարցում վերջին տարիների ձեռքբերումներից շատերը, - նշում Է կազմակերպությունը: - Խորհրդարաններում կանանց գլոբալ բաժինը շարունակում Է աճել, թեկուզեւ դանդաղորեն»: Միջին հաշվով անցած տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել Է 0,9 տոկոսով: 2017 թվականին խորհրդարաններում կանայք կազմում Էին 23,4 տոկոս, իսկ 2018-ին՝ 24,3 տոկոս: Նշենք, որ 2008 թվականին այդ ցուցանիշը 18,3 տոկոս Էր: Այն երկրներում, որտեղ իշխանության ներկայացուցչական մարմիններում նախատեսված են գենդերային քվոտաներ, կին պատգամավորների բաժինն ավելի մեծ Է՝ համապատասխանաբար 7 տոկոսով՝ միապալատ խորհրդարաններում եւ 17 տոկոսով՝ խորհրդարանների վերին պալատներում:

Ներկայում գենդերային քվոտաներ են գործում 130-ից ավելի խորհրդարաններում: ՄԽՄ-ի նախագահ Գաբրիելա Կուևասը նշել Է, որ խորհրդարաններում կանանց թվի ավելացումը նշանակում Է «ժողովրդավարության ներկայացուցչականության ուժեղացում եւ մեծացում»: Օրենսդիր մարմիններում կանանց ներկայացուցչության մակարդակով առաջատարը Լատինական Ամերիկան Է (30,6 տոկոս): Եվրոպայում այդ ցուցանիշը կազմում Է 28,5 տոկոս, Ասիայում՝ 19,6 տոկոս, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում՝ 18,1 տոկոս: Միջխորհրդարանական միությունը հնագույն (հիմնվել Է 1889 թվականին) և առավել ազդեցիկ ու հեղինակավոր միջազգային կազմակերպություններից մեկն Է: ՄԽՄ-ն միավորում Է 178 երկրի խորհրդարան, ինչպես նաև 12 միջխորհրդարանական վեհաժողով:

Лента

Рекомендуем посмотреть