Քաղցր և գազավորված ըմպելիքների օգտագործումը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը․ նոր հետազոտություն - RadioVan.fm

Онлайн

Քաղցր և գազավորված ըմպելիքների օգտագործումը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը․ նոր հետազոտություն

2019-03-07 10:54 , Медицина, здоровье, 2130

Քաղցր և գազավորված ըմպելիքների օգտագործումը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը․ նոր հետազոտություն

Քաղցր և գազավորված ըմպելիքների օգտագործումը վատթարացնում է ցրված սկլերոզի՝ տարածված աուտոիմունային հիվանդության ընթացքը, որը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը: Այս մասին զգուշացնում են Նևրոլոգիայի ամերիկյան ակադեմիայի մասնագետները, փոխանցում է EurekAlert! պարբերականը։

Հետազոտության ընթացքում ցրված սկլերոզ ունեցող 135 պացիենտներ լրացրել են սննդային հարցաթերթիկներ, որոնք ցույց են տվել, թե որքանով է յուրաքանչյուր մասնակցի սննդակարգը նման DASH (անգլ՝ Dietary Approaches to Stop Hypertension) դիետային, որը խորհուրդ է տրվում բարձր արյան ճնշման պրոֆիլակտիկայի համար: DASH-ն իր մեջ ներառում է ամբողջական հատիկավոր սնունդ, մրգեր, բանջարեղեն, ոչ յուղոտ կաթնամթերք, պահքի միս, հավի միս, ձուկ, ինչպես նաև ընկույզներ եւ լոբազգիներ:

Մասնագետները նաև գնահատել են մասնակիցների հաշմանդամությունը 10 բալանոց սանդղակով: Պարզվել է, որ 30 մարդ տառապել է ծանր հաշմանդամությունից: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ շաքար պարունակող ըմպելիքների տեսքով օրական 290 կալորիա օգտագործելը 5 անգամ մեծացրել է ծանր հաշմանդամության վտանգն ի տարբերություն նրանց, ովքեր հազվադեպ են գազավորված ըմպելիքներ խմել, այդ թվում գազավորված սոդայաջուր:

Ցրված սկլերոզը քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում գլխուղեի եւ ողնուղեղի նյարդաթելերի միելինային թաղանթի վնասում, ախտահարվում են նյարդային համակարգի առանձին բաժիններ: Հիվանդության բուժման արդյունաավետ մեթոդներ դեռ գոյություն չունեն, իսկ հիվանդների կյանքի միջին տևողությունը առողջ մարդկանց համեմատ 5-10 տարով կարճ է:

Лента

Рекомендуем посмотреть