Онлайн

Անցյալ տարվա սկանդալից հետո որոշվել է 2018 և 2019 թվականների գրականության Նոբելյան մրցանակը հանձնել միաժամանակ

2019-03-06 20:41 , Наука, HiTech, 194

Անցյալ տարվա սկանդալից հետո որոշվել է 2018 և 2019 թվականների գրականության Նոբելյան մրցանակը հանձնել միաժամանակ

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այս տարվա աշնանը գրականության Նոբելյան մրցանակը կշնորհի միանգամից 2018 և 2019 թվականների համար: Այդ մասին ասված Է Նոբելի հիմնադրամի հայտարարության մեջ, որը տարածվել Է մարտի 5-ին:

«Գրականության Նոբելյան մրցանակը վերստին շնորհվելու Է, 2018 և 2019 թվականների դափնեկիրներին կհայտարարեն այս աշնանը», - նշվում Է հայտարարության մեջ: Անցած տարվա ընթացքում Նոբելի հիմնադրամը եւ Շվեդիայի ակադեմիան «սերտ երկխոսություն Էին վարում այդ մրցանակի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ եւ հավանություն են տվել մրցանակի շնորհման գործընթացի մի շարք կարեւոր փոփոխությունների»:

Մասնավորապես, մրցանակի թեկնածուների ընտրությանն այժմ մասնակցելու Է հինգ անկախ փորձագետ, որոնք Շվեդիայի ակադեմիայի անդամներ չեն: Նաև ընտրվել են ակադեմիայի մի քանի նոր անդամներ: Բացի այդ, Շվեդիայի ակադեմիայի անդամների թվում չկան այն մարդիկ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում Է տարվում, ինչպես նաեւ «Նոբելյան կոմիտեում այժմ չկան անցյալ տարվա իրադարձությունների հետ կապված անձինք»:

Բացի այդ, ներկայում Շվեդիայի ակադեմիայում ուսումնասիրում են անդամության ժամանակավոր սահմանափակումների կիրառման հնարավորությունը եւ պլանավորում են ավելի մեծ թափանցիկություն ապահովել ֆինանսական հարցերում:

«Ընդհանուր առմամբ վերջին մեկ տարվա ընթացքում Շվեդիայի ակադեմիան ձեռնարկել Է կարևոր քայլեր, որպեսզի հաղթահարի 2017 թվականի վերջին ծագած խնդիրները, դեռ ավելին Էլ պլանավորված Է», - ընդգծվում Է հայտարարության մեջ:

Անցյալ տարվա մայիսին Շվեդիայի ակադեմիան հայտարարեց 2018 թվականին գրականության Նոբելյան մրցանակ չշնորհելու եւ դրա հանձնումը 2019 թվականին տեղափոխելու որոշման մասին: Պատճառը խոշոր սկանդալն Էր՝ կապված լուսանկարիչ Ժան Կլոդ Առնոյի հետ, որը Շվեդիայի վճռաբեկ դատարանի առջեւ կանգնեց սեռական բնույթի հանցագործությունների գործով: Առնոն երկար տարիներ ի վեր ակտիվ մասնակցություն ուներ Գրականության նոբելյան կոմիտեի գործունեությանը: Մրցանակի չափը կազմում Է 8 մլն շվեդական կրոն (մոտավորապես 1 մլն դոլար):

Лента

Рекомендуем посмотреть