Հայությունը ամեն օր բախվում է հայատյացության քաղաքականությանը․ Արցախի ԱԺ խոսնակը Եվրախորհրդարանում բարձրաձայնել է - RadioVan.fm

Онлайн

Հայությունը ամեն օր բախվում է հայատյացության քաղաքականությանը․ Արցախի ԱԺ խոսնակը Եվրախորհրդարանում բարձրաձայնել է

2019-03-06 18:49 , Политика, 1151

Հայությունը ամեն օր բախվում է հայատյացության քաղաքականությանը․ Արցախի ԱԺ խոսնակը Եվրախորհրդարանում բարձրաձայնել է

«Ցավով պետք է նշեմ, որ որպես ժողովուրդ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող հայությունը ամեն օր բախվում է իր դեմ իրականացվող հայատյացության քաղաքականությանը, որը մշակվում և համակարգվում է ադրբեջանական իշխանությունների կողմից: Այս երևույթը մեր հարևան երկրում նոր չէ, ավելին սեփական ազգային ինքնությունը կերտելու ճանապարհին Ադրբեջանի կողմից հայատյացությունը դարձել է դրա անբաժանելի մաս, իսկ չկարգավորված հակամարտության պայմաններում Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես սեփական ժողովրդին մոլորեցնելու ազդեցիկ գործիք»,-այդ մասին «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով Եվրոպական խորհրդարանում կազմակերպված միջոցառմանն իր ելույթում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Արցախի խորհրդարանի խոսնակը հիշատակելով, որ դեռևս 1988 թ. հուլիսին Եվրոպական խորհրդարանը, թեկուզ ուշացումով, անդրադարձել է նույն տարվա փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայատյացության հստակ դրսևորմամբ իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված հայ բնակչության ջարդին՝ ընդունած բանաձևում դատապարտելով Ադրբեջանական իշխանությունների՝ հայ բնակչության կյանքին անմիջական սպառնացող գործողությունները և կոչ անելով Խորհրդային Միության իշխանություններին օրենքի սահմաններում պատժել ջարդարարներին: Այդուամենային, Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ օգտվելով Խորհրդային պետության ոչ համարժեք արձագանքից և անպատժելիության մթնոլորտից, պաշտոնական Բաքուն հետագա տարիներին ևս շարունակել է իր հայատյաց վարքագիծը Բաքվում, Կիրովաբադում և մի շարք այլ բնակավայրերում: Իսկ 1991 թ. վերջին լայածավալ պատերազմ է սանձազերծել իր իրավունքների համար պայքարող Արցախի հայության դեմ:

«Դժբախտաբար այսօր էլ շարունակվում է նույն գիծը. հայատյացություն սերմանելով մանկապարտեզում, դպրոցում և այլ ուսումնական հաստատություններում, ատելության խոսք քարոզելով գիտական աշխատանքներում և մամուլում, հսկայական ռեսուրսներ ծախսելով օտարերկրյա պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում Ադրբեջանը փորձում է նենգափոխել իրականությունը: Այս թյուր տեղեկատվությանը հակազդելու համար մեր արտասահմանյան գործընկերներին խորհուրդ ենք տալիս այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին:

Շատ պարզ բանաձև է ընկած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հիմքում. քանի դեռ դու հակառակորդիդ մեջ չես տեսնում ընդդիմախոսի, իսկ հեռանկարում նաև՝ գործընկերոջ, շատ դժվար է, եթե ոչ անհնարին կառուցել վստահության այնպիսի կամուրջ, որը կարող է վերականգնել հարևանությամբ ապրող ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունները: Համոզված եմ, որ այս պարզ ճշմարտությունը հասկանում են նաև մեր հարևան Ադրբեջանում, բայց այս դեպքում զարմանալի է, թե ու՞մ են ուղղված հակամարտության կարգավորումը ձգձգվելու մասին նրանց մշտական բողոքներն ու դժգոհությունները»,-հավելել է Արցախի ԱԺ նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ նման ձևաչափով կազմակերպված ցանկացած միջոցառում օգնում է բացահայտելու համամարդկային զարգացմանը խոչընդոտող երևույթների էությունը և համատեղ ջանքերով փնտրելու ու գտնելու ելքեր ցանկացած բարդ իրավիճակից:

Лента

Рекомендуем посмотреть