Ուսանողներն ուսման վարձը կկարողանան վճարել նաև ամսական կտրվածքով - RadioVan.fm

Онлайн

Ուսանողներն ուսման վարձը կկարողանան վճարել նաև ամսական կտրվածքով

2019-03-06 14:33 , Образование, 2417

Ուսանողներն ուսման վարձը կկարողանան վճարել նաև ամսական կտրվածքով

ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների 111 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրենքի նախագիծը։

Նշենք՝ գործող օրենքով սահմանված է, որ «վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների», և որ՝ «բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաև ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ»:

«Նման ձևակերպումը որոշակիորեն խոցելի է, քանի որ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմների սահմանումը թողնվում է բուհերի հայեցողությանը` հաշվի չառնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերում սովորողների շահերը»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ։ Ուստի, որպես կարգավորում առաջարկվում է պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը՝ ակնկալիքով, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմելու վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները:

Առաջարկվող փոփոխություններին նախատեսվում է օրինական ուժ տալ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть