Հայաստանի շախմատի կանանց թիմը մեկնարկում է աշխարհի թիմային առաջնությունում:
Մեկնարկային տուրում այն կմրցի Եգիպտոսի հավաքականի հետ: Առաջին խաղատախտակի վրա կխաղա ոչ թե Էլինա Դանիելյանը, այլ Լիլիթ Մկրտչյանը: Անդրանիկ տուրում կխաղան նաև Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը:
Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը: