Մեծ Բրիտանիայում արձանագրվել Է ՄԻԱՎ-ից (մարդու իմունային անբավարարության վիրուս) հիվանդի բուժման՝ պատմության մեջ երկրորդ դեպքը՝ նրան վիրուսի նկատմամբ հազվագյուտ բնածին կայունությամբ դոնորից ոսկրածուծի փոխպատվաստումից հետո: Այդ մասինմարտի 5-ին գրել Է The Guardian թերթը:
Տղամարդն ստուգում Է անցել ոսկրածուծի փոխպատվաստումից գրեթե երեք տարի անց եւ հակառետրովիրուսային թերապիայի բուժընթացի ավարտից 18 ամիս անց: Բարձր ճշգրտության թեստերը վարակի հետքեր չեն հայտնաբերել: Թերթի տվյալներով՝ 2007 թվականին նման կերպ բուժվել Է մի հիվանդ Գերմանիայից: Նրա մոտ այժմ Էլ վարակի հետքեր չեն հայտնաբերվում:
Ինչպես նշում Է The Guardian-ը, փորձագետների մեծ մասը կարծում Է, որ բուժման նման մեթոդը հազիվ թե համապիտանի դառնա, քանի որ բուժընթացը թանկ Է նստում, բարդ Է եւ կրում Է ռիսկեր, ըստ որում դոնորների շրջանակը մեծ չԷ։