Forbes-ը առաջին անգամ կազմել Է աշխարհի լավագույն բանկերի ցուցակը - RadioVan.fm

Онлайн

Forbes-ը առաջին անգամ կազմել Է աշխարհի լավագույն բանկերի ցուցակը

2019-03-05 21:22 , Экономика, финансы, 1856

Forbes-ը առաջին անգամ կազմել Է աշխարհի լավագույն բանկերի ցուցակը

Forbes հանդեսը Statista հետազոտական ընկերության հետ համատեղ կազմել Է լավագույն բանկերի ցուցակը տարբեր երկրներում՝ հիմնվելով գլխավորապես հաճախորդների կարծիքների վրա: Հետազոտության արդյունքները մարտի 4-ին հարապարակվել են հրատարակության կայքում:

Ուսումնասիրությանը մասնակցել Է ավելի քան 40 հազար մարդ աշխարհի 23 երկրում:

Բանկերի գնահատման հիմնական չափանիշը եղել Է հաճախորդների բավարարվածությունը դրանց աշխատանքից, հաշվի են առնվել նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք են վստահությունը բանկերի նկատմամբ, նրանց կոմից առաջարկվող պայմանները, հաճախորդների սպասարկումը, թվային ծառայություններն ու ֆինանսական խորհրդատվությունները: Հետազոտության արդյունքներով յուրաքանչյուր երկրում որոշվել են հինգից մինչեւ 60 առաջատար բանկեր:

Հանդեսն առաջին անգամ Է նման վարկանիշ կազմել:

Վարկանիշում միջազգային ամենաբարձր դիրքերն զբաղեցրել են ING նիդեռլանդական ֆինանսական կոնգլոմերատը եւ ամերիկյան Citibank-ը, որոնք առավելագույն գնահատականներն են ստացել համապատասխանաբար ութ և վեց երկրում։

Лента

Рекомендуем посмотреть