Իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի պատմության, մշակույթի ուսումնասիրմանը․ մահացել է Կիմ Բակշին - RadioVan.fm

Онлайн

Իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի պատմության, մշակույթի ուսումնասիրմանը․ մահացել է Կիմ Բակշին

2019-03-05 17:14 , Культура, Шоу бизнес, 1306

Իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի պատմության, մշակույթի ուսումնասիրմանը․ մահացել է Կիմ Բակշին

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 88 տարեկանում կյանքից հեռացել է նշանավոր գրող, կինոդրամատուրգ, հայագետ և հայասեր Կիմ Բակշին: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը:

«Կիմ Բակշին իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի պատմության, մշակույթի ուսումնասիրմանը: Դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կիմ Բակշիի հարազատներին», - ասված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ դեսպանության էջում արված գրառման մեջ:

Կիմ Նաումի Բակշին ծնվել է 1931 թվականին Մոսկվայում: Հայագիտությամբ է զբաղվել 1964 թվականից: Հայաստանի մասին 6 գրքի հեղինակ է:

Նրա հեղինակած սցենարներով Հայաստանի մասին նկարահանվել է ավելի քան 50 վավերագրական ֆիլմ: Դրանցից մի քանիսն արժանացել են միջազգային և տարածաշրջանային մրցանակների, իսկ 20 սերիաներից բաղկացած «Մատենադարան» հեռուստատեսային ֆիլմը, որի համահեղինակն է նաև ռեժիսոր Հովհաննես Հախվերդյանը, ստացել է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի միջազգային մրցանակ: Հրապարակախոսին շնորհվել են «Մովսես Խորենացի» մեդալ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի «Պատվո շքանշան»: Նա նաև «Կարպիս Փափազյան» հատուկ հիմնադրամի (Վիեննա) և Հայաստանի գրողների միության «Հովհաննես Թումանյան» մրցանակների դափնեկիր է:

Лента

Рекомендуем посмотреть