«Չարենցի հիշատակի վայրը ոչնչացվել է այն պատճառով, որ նա հայ է։ Համամի՞տ եք»․ Փայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին - RadioVan.fm

Онлайн

«Չարենցի հիշատակի վայրը ոչնչացվել է այն պատճառով, որ նա հայ է։ Համամի՞տ եք»․ Փայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին

2019-03-05 16:57 , Общество, 1372

«Չարենցի հիշատակի վայրը ոչնչացվել է այն պատճառով, որ նա հայ է։ Համամի՞տ եք»․ Փայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը Կարսում Չարենցի տունը համարվող կառույցի քանդման մասին հարցում է արել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։

Փայլանը ֆեյսբուքյան իր էջում, նախարարին,մասնավորապես, հղել է հետևյալ հարցերը․

-Արդյո՞ք Ձեր նախարարությունն իրականացրել է որևէ ծրագիր՝ Չարենցի տունը վերակառուցելու և թանգարանի վերածելու ուղղությամբ, որը կարող էր հիշատակի վայր դառնալ հայ մշակույթի և Կարսի համար։

-Արդյո՞ք մտածել եք, որ որպես սովորական շինություն այն քանդելով, դուք բանաստեղծի հիշատակին հավատարիմ մարդկանց մեծ հիասթափություն և ցավ կպատճառեք, քանի որ այնտեղ, ինչպես հայտնի է, ծնվել է Չարենցը:

-Ձեր նախարարությունը ի՞նչ շոշափելի քայլեր է ձեռնարկել կամ ձեռնարկելու՝ հայ արվեստագետների և մտավորականների հիշատակի հետ կապված վայրերին արժանի վերաբերմունք ցուցաբերելու և որպես մշակութային ժառանգություն պահպանելու համար։

- Ես ենթադրում եմ, որ Չարենցի հիշատակի վայրը ոչնչացվել է այն պատճառով, որ նա հայ է։ Համամի՞տ եք:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Արևմտյան Հայաստան տուրեր կազմակերպող տուրիստական կազմակերպություններից մեկը տեղեկություն տարածեց, թե Կարս քաղաքում դեռևս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությունը, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть