Թաֆթսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են լոլիկի գործածման դեպքում լյարդի ճարպային հիվանդության, քաղցկեղի եւ բորբոքման զարգացման նվազումը՝ դրանում լիկոպինի կարոտինոիդային պիգմենտի պարունակության շնորհիվ: Համապատասխան մամուլի տեղեկագիրը զետեղված Է MedicalXpress պորտալում:
Գիտափորձի ընթացքում դրա հեղինակները երիտասարդ մկների օրգանիզմ են ներարկել քաղցկեղածին, որը նպաստում Է լյարդում չարորակ ուռուցքների առաջացմանը: Դրանից հետո կրծողներին կերակրել են անառողջ սննդով, որը մեծ քանակությամբ ճարպ Էր պարունակում: Մկների մի մասն ըստ որում ստացել Է լիկոպինով հարուստ լոլիկի փոշի: Գիտնականները պարզել են, որ լիկոպինը բարձրացնում Է օգտակար միկրոֆլորայի մակարդակը, ինչպես նաեւ մեծացնում Է դրա բազմազանությունը: Դա, իր հերթին, կանխում Է բորբոքում հարուցող որոշ մանրԷների չափից դուրս աճը: Բացի դրանից, նվազել Է լյարդի ճարպային հիվանդության եւ քաղցկեղի հավանականությունը: Ըստ որում հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացության, որ լոլիկի փոշին ավելի մեծ արդյունավետություն Է ցուցաբերել, քան լիկոպինն առանձին: Գիտնականների կարծիքով՝ դա բացատրվում Է ամբողջական լոլիկի մեջ լրացուցիչ օգտակար նյութերի առկայությամբ, ինչպիսիք են վիտամին E-ն, վիտամին C-ն, միներալները, ֆենոլային միացությունները եւ սննդային մանրաթելերը