Չինաստանում հնագետները հայտնաբերել են հնագույն «անմահության ջուր» - RadioVan.fm

Онлайн

Չինաստանում հնագետները հայտնաբերել են հնագույն «անմահության ջուր»

2019-03-04 12:58 , Культура, Шоу бизнес, 1469

Չինաստանում հնագետները հայտնաբերել են հնագույն «անմահության ջուր»

Չինաստանի կենտրոնական մասում գտնվող Հենան նահանգի հնագետները գտել են բրոնզե կուժ, որը պարունակում էր հեղուկ՝ Արեւմտյան Հան (մ.թ.ա.202թ. – մ.թ. 8թ.) դինաստիայի ժամանակաշրջանում «անմահության ջուր» համարվող, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

3.5լ հեղուկով տարան դուրս էր բերվել Լոյան քաղաքում ազնվական ընտանիքի դամբարանատեղից: Գտածոն ուներ «ալկոհոլային բույր», եւ հնագետները համարել էին, որ դա ոգելից խմիչք է: Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ընպելիքը պարունակում է կալիումի նիտրատ եւ ալունիտ: Հնագույն դաոսյան տեքստերում այդ նյութերը հիշատակվում են որպես «կենսատու ըմպելիքի» համար բաղադրիչներ, նշում են գիտնականները:

210 քմ մակերեսով դամբարանատեղիում հետազոտողները հայտնաբերել են նաև նեֆրիտից և պղնձից պատրաստված իրեր:

Մասնագետները դեռ չգիտեն՝ կյանքի օրոք ով էր այդ գերեզմանում թաղված մարդը, սակայն հայտնաբերված արտեֆակտները համարվում են հին չինական ազնվական ներկայացուցչին պատկանող պիտույքներ:

Лента

Рекомендуем посмотреть