Անցած շաբաթ Լուսին է ուղարկվել առաջին իսրայելական լուսնագնաց «Բերեշիտը», որի հետ ուղարկվել է նաև նանո-սարք՝ Homo Sapiens-ի պատմության մասին տեղեկատվության զգալի մասը պարունակող, հաղորդում է LiveScience-ը:
40 միկրոն հաստությամբ 25 նիկելային սկավառակների վրա պահպանված է ամբողջ անգլալեզու Վիքիպեդիան, հազարավոր լուսանկարներ, գրքեր և գիտական տեքստեր, ինչպես նաև երկրային լեզուների և դրանց թարգմանության մասին ուղեցույց:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, այդ գաղափարը պատկանում է Arch Mission Foundation ոչ առևտրային կազմակերպությանը, որը ձգտում է ստեղծել մարդկության պատմության մասին հնարավորինս շատ պահեստներ: Առաջին «գրադարաններից» մեկն ուղարկվել էր Tesla Roadster սպորտքարի հետ անցած տարի: