Ցանկանու՞մ եք երկար ապրել․ գիտնականները հայտնել են երկարատև կյանքի բաղադրատոմսը - RadioVan.fm

Онлайн

Ցանկանու՞մ եք երկար ապրել․ գիտնականները հայտնել են երկարատև կյանքի բաղադրատոմսը

2019-03-03 19:21 , Медицина, здоровье, 1840

Ցանկանու՞մ եք երկար ապրել․ գիտնականները հայտնել են երկարատև կյանքի բաղադրատոմսը

Եթե ցանկանում եք երկար ապրել, ապա դրա համար անհրաժեշտ է վերանայել միայն սեփական սննդակարգը: Ամերիկացի բժիշկներ՝ նեւրապատոլոգ Ջեյսոն Ֆունգը եւ դեղագործության դոկտոր Ջեյմս ԴիՆիկոլանտոնիոն կարծում են, որ բանջարեղենը, հատիկավորները եւ ընկույզները առողջության բանալին են: Այս մասին գրում է New York Post-ը:

Ֆունգը նշում է, որ մարդկանց մեծամասնությունը նորմա է համարում մեծ քանակությամբ սպիտակուցի գործածումը: Մինչդեռ երկարակյացների բարձր ցուցանիշով երկրների բնակիչներն իրենց սննդակարգում նվազագույն քանակությամբ են սպիտակուց ներառում: Սնվելիս վնասակար սովորությունները դադարեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս միսը, ձուն եւ պանիրը «փոխարինել» բուսական պրոտեիններով:

Կանաչ թեյ

Կանաչ թեյի մեջ միացություն կա, որը ճնշում է ախորժակը և մեծացնում նյութափոխանակությունը: Խորհուրդ է տրվում այն թրմել սառը ջրի մեջ, որպեսզի պահպանվեն բոլոր օգտակար հատկությունները, իսկ խմել առանց շաքարի և կաթի:

Մագնեզիում

Ցավոք, քիչ է խոսվում զարկերակների, արյան ճնշման և նյութափոխանակության վրա մագնեզիումի դրական ազդեցության մասին: Դրանից բացի, դրա պակասը կարող է նյութափոխանակության դանդաղման պատճառ դառնալ: Մագնեզիումով հարուստ մթերքներն են՝ ընկուզեղենը, խոտաբույսերը և կանաչ տերևներով բանջարեղենը:

Գինի

Մասնագետները համոզված են, որ օրական 1-2 բաժակ կարմիր գինին նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Աղ

Աղը բարձրացնում է զարկերակային ճնշումը, սակայն շատ օգտակար է երիկամների եւ սրտի հիվանդությունների դեպքում (հատկապես բարձիթողի փուլում): Երկարակյացների երկիր Ճապոնիայում սննդակարգի մեջ մտնում է նատրիումով հարուստ մեծ քանակությամբ այնպիսի մթերքներ, ինչպես միսոն և սոյայի սոուսը:

Դրանից բացի, աղի քիչ պարունակությամբ սննդակարգը կարող է բացասաբար ազդել ինսուլինի հանդեպ ռեզիստենտության մակարդակի վրա՝ դառնալով մարմնի զանգվածի մեծացման պատճառ:

Лента

Рекомендуем посмотреть