WhatsApp-ի մշակողները նոր գործառույթ կկիրառեն մեսենջերում, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան սահմանափակել իրենց հավելումը խմբակային չաթերին: Այդ մասին հայտնել Է Akket պորտալը:
Այսպիսով, WhatsApp-ի օգտատերերին հնարավոր չի լինի որեւիցե խմբի հավելել առանց նրանց համաձայնության: Օգտատերերը լռելյայն կկարողանան խմբում ներգրավվելու հրավերներ ընդունել միայն նրանցից, ովքեր կան շփումների ցուցակում, իսկ մնացած բոլորից առաջարկություններն անմիջապես կարգելափակվեն:
Բացի այդ, մեսենջերում նույնիսկ չեն երեւալու նմանօրինակ ծանուցումները: Նշվում Է, որ այս գործառույթը հայտնվել Է WhatsApp-ի վերջին թեստային տարբերակում, եւ սպասվում Է, որ այն շուտով կհայտնվի մեսենջերի նորացված տարբերակում:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ WhatsApp-ը պաշտպանության լրացուցիչ համակարգ Է կիրառել Apple-ի օգտատերերի համար: