Facebook սոցիալական ցանցն այս տարի ավտորիզացիաների պատմությունը ջնջելու հնարավորություն կկիրարկի մյուս հավելվածներում եւ կողմնակի կայքերում: Այդ մասինփետրվարի 27-ին հայտնել Է CNBC ամերիկյան հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ օգտատերերը կկարողանան ընտրողաբար ջնջել այն վեբ-կայքերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց նրանք անցել են Facebook-ի իրենց օգտահաշիվներից:
«Ընդհանուր առմամբ պատմությունը ջնջելը մեզ համար որոշ խոչընդոտներ կստեղծի թիրախավորված գովազդի համար տվյալներ հավաքելու հնարավորության հարցում»,-նշել Է սոցցանցի ֆինանսական տնօրեն Դեւիդ Վեները:
Պատմությունը ջնջելու գործառույթը Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգի թիմի կողմից առաջարկվել Էր 2018 թվականին: Սկզբում դա սոցցանցի զարգացման գաղափարներից մեկն Էր միայն, եւ օգտատերերը դրականորեն ընդունեցին նման հնարավոր նորամուծությունը: