755 հազար նախարարին, 993 հազար՝ փոխնախարարին․ լուծարվող սփյուռքի նախարարությունը հրապարակել է պարգևավճարների ցանկը - RadioVan.fm

Онлайн

755 հազար նախարարին, 993 հազար՝ փոխնախարարին․ լուծարվող սփյուռքի նախարարությունը հրապարակել է պարգևավճարների ցանկը

2019-03-01 20:24 , Политика, 1364

755 հազար նախարարին, 993 հազար՝ փոխնախարարին․ լուծարվող սփյուռքի նախարարությունը հրապարակել է պարգևավճարների ցանկը

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատողներին 2018 թվականի դեկտեմբերին տրված պարգևավճարների չափի վերաբերյալ նախարարության կայքում հրապարակված ցանկից տեղեկանում ենք, որ կառույցն այդ ընթացքում ղեկավարող, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը տարեվերջին ստացել է 755.280 հազար դրամ պարգևավճար։

Գլխավոր քարտուղար Երեմ Սիմոնյանը ստացել է 900 հազար դրամ, իսկ ահա նախարարի տեղակալներից Դավիթ Սարգսյանը՝993 հազար դրամ պարգևավճար։

Նախարարությունից նշում են, որ տարեվերջյան պարգևավճարների ամբողջական ցանկը հրապարակում են հաշվի առնելով վերջին շրջանում պետական գերատեսչությունների կողմից տրված պարգևավճարների շուրջ առկա հանրային լայն հետաքրքրությունը, կարևորելով հանրության տեղեկացված լինելու իրավունքն ու թափանցիկ գործելաոճը։

Սփյուռքի նախարարության ենք 2018 թվականի տարեվերջյան պարգևավճարների ամբողջական ցանկին ծանոթացեք ստորև․

Նշենք՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ սփյուռքի նախարարությունը լուծարվելու է։ Սփյուռքի հետ կապերի գործառույթն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում ընդգրկվելիք Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպանը, ով էլ կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը:

Лента

Рекомендуем посмотреть