Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է ևս մեկ հորիզոնականով:
ՖԻԴԵ-ի մարտ ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 12-րդ տեղում է և նախորդ ամսվա համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով:
Դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Նրան հաջորդում են Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Շահրիյար Մամեդյարովը, Վիշի Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին և Ուսելի Սոն:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը 52-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը 88-րդ հորիզոնականներում են: