Սրտաբանների թիմը որոշել է ռիսկի գնալ և կատարել ստենտավորումը․ հայ բժիշկները եզակի վիրահատություն են կատարել - RadioVan.fm

Онлайн

Սրտաբանների թիմը որոշել է ռիսկի գնալ և կատարել ստենտավորումը․ հայ բժիշկները եզակի վիրահատություն են կատարել

2019-03-01 20:37 , Медицина, здоровье, 2885

Սրտաբանների թիմը որոշել է ռիսկի գնալ և կատարել ստենտավորումը․ հայ բժիշկները եզակի վիրահատություն են կատարել

Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժները կատարել են թոքի զարկերակի ստենտավորում: Այս մասին տեղեկացրին բժշկական կենտրոից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հիվանդը 35 տարեկան է, 4 տարի գանգատվել է սրտի և թոքի խնդիրներից, եղել հանրապետության, նույնիսկ արտասահմանյան տարբեր կլինիկաներում: Գերմանիայում 1,5 տարի բուժվելուց հետո խնդիրները չեն վերացել:

Հիվանդությունն ախտորոշվել է «Էրեբունի» ԲԿ սրտաբանանական կլինիկայում: Պարզվել է, որ հիվանդի մեկ թոքի զարկերակը կրիտիկական ձևով խցանված է, մյուս թոքի զարկերակը՝ ամբողջովին փակված:

Թեև միջամտությունը ռիսկային էր, սակայն սրտաբանների թիմը որոշել է ռիսկի գնալ և կատարել ստենտավորումը: Միջամտությունը բացառիկ է նախ դեպքերի հազվադեպ լինելու պատճառով, բացի այդ, Հայաստանում մինչ օրս չի եղել նման միջամտություն:

Հիվանդն արդեն լավ է, պատրաստվում է դուրսգրման, նրա բոլոր գանգատները վերացել են»:

Лента

Рекомендуем посмотреть