Այս րոպեներին հարյուրավոր քաղաքացիներ Օպերայի հրապարակից երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան` իրենց հարգանքի տուրքը մատուցելու 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Երթի մասնակիցները վեր պահած տանում են 10 զոհերի լուսանկարները, ՀՀ եռագույնը:
Երթի կարգուկանոնը հսկում են ոստիկանները` ձեռքերին մեխակներ:
Հիշեցնենք` երթը նախաձեռնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ «այս երթն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների և նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի է»: