Բեն Լադենի որդու մասին տեղեկություն ունեցողներին 1 միլիոն դոլար է խոստացվում - RadioVan.fm

Онлайн

Բեն Լադենի որդու մասին տեղեկություն ունեցողներին 1 միլիոն դոլար է խոստացվում

2019-03-01 18:43 , Мир, 1258

Բեն Լադենի որդու մասին տեղեկություն ունեցողներին 1 միլիոն դոլար է խոստացվում

Ամերիկայի Միացյալ Նահանգները մինչև 1 միլիոն դոլար պարգևավճար է խոստացել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի որդու գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին։

ԱՄՆ պետքարտուղարությունը տարածած հայտարարությունում նշում է, որ 2015 թվականի օգոստոսից «Ալ Քաիդայի» շարքերում պաշտոնապես գտնվող Համզա բեն Լադենը «լուրջ վտանգ Է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության և քաղաքացիների համար»:

«Նա ձայնագրված և տեսագրված ուղերձներ է հրապարակել համացանցում՝ կոչ անելով իր հետևորդներին հարձակումներ սկսել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների վրա։ Նա սպառնացել է հարձակվել ԱՄՆ-ի վրա և վրեժխնդիր լինել 2011 թվականի մայիսին Միացյալ Նահանգների զինվորականների կողմից իր հոր սպանության համար»,-հաղորդում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Հիշեցնենք՝ աշխարհի թիվ 1 ահաբեկիչ հայտարարված Ուսամա բեն Լադենը ոչնչացվել է 2011թ. մայիսի 2–ի առավոտյան՝ Պակիստանում, ամերիկացի զինվորների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում։

Лента

Рекомендуем посмотреть