Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով պայմանավորված՝ մարտի 3-ին, ժամը 10:00-18:00-ին, կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: