Անթիլիասի Մայրավանքի տպարանում հրատարակվել է Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի L’Église Armenienne («Հայ Եկեղեցին») գիրքը:
Վեհափառը աշխատությունը գրել է անգլերեն լեզվով, ապա այն թարգմանվել է ֆրանսերեն։ Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գիրքը նաև կթարգմանվի արաբերեն, գերմաներեն, պարսկերեն, հունարեն, ռուսերեն և այլ լեզուներով։
Նշվում է, որ գիրքը ներկայացնում է հայ եկեղեցու պատմությունը, դավանանքը, նվիրապետական կառույցը, ծեսը և առաքելությանն առնչվող հատկանշական կողմերը: