2019 թվականի մարտի 1-ին լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 11 տարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկումների արդյունքում որոշում է կայացրել այդ օրը նշանավորել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան։
«Երթը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակին»,-այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց Փաշինյանն ասաց։
«Այս երթն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների և նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի է»,-ասաց Փաշինյանը՝ 2019 թվականի մարտի 1-ին ժամը 18։30-ին բոլորին հրավիրելով Ազատության հրապարակ։
Այդ օրը վարչապետը մտադիր է նաև ուղերձ հղել ժողովրդին։