Apple-ը օգտատիրոջ քնին հետեւող ներկառուցված գործառույթով «խելացի» ժամացույց է ստեղծում - RadioVan.fm

Онлайн

Apple-ը օգտատիրոջ քնին հետեւող ներկառուցված գործառույթով «խելացի» ժամացույց է ստեղծում

2019-03-01 08:51 , Наука, HiTech, 1677

Apple-ը օգտատիրոջ քնին հետեւող ներկառուցված գործառույթով «խելացի» ժամացույց է ստեղծում

Apple-ը օգտատիրոջ քնին հետեւող ներկառուցված գործառույթով «խելացի» ժամացույց է ստեղծում՝ հայտնում է Bloomberg-ը։

Այսպիսով, ընկերությունը կմրցակցի նախկինում Nokia Health անվանումով հայտնի, կրվող սարքերի արտադրողներ Fitbit-ի եւ Withings-ի հետ։

Գործակալության զրուցակիցների խոսքերով, Apple-ն արդեն մի քանի ամիս թեսթավորում է քնի մոնիթորինգի գործառույթը։ Եթե փորձարկումները հաջողվեն, ընկերությունը մինչեւ 2020թ․ կներդնի Apple Watch-ի նոր գործառույթը, նշել են նրանք։

Ընկերությունը, 2016 թվականից սկսած, ամեն աշուն Apple Watch-ի նոր տարբերակ է ներկայացնում։

Лента

Рекомендуем посмотреть