Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմի կազմում - RadioVan.fm

Онлайн

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմի կազմում

2019-02-28 21:00 , Спорт, 1563

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմի կազմում:

Goal.com կայքի ներկայացրած խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվել են Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ»), Տրենտ Ալեքսանդր-Առլոնդը («Լիվերպուլ»), Դավիդ Լուիսը («Չելսի»), Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ»), Ալեքսանդր Զինչենկոն («Մանչեսթեր Սիթի»), Հենրիխ Մխիթարյանը («Արսենալ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Գիլֆի Սիգուրդսոնը («Էվերթոն»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Դոմինիկ Կալվերտ-Լյուինը («Էվերթոն»), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը («Արսենալ»):

Մխիթարյանը 2015 թվականից ի վեր առաջին ֆուտբոլիստն է, ով երկու խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումները օգնեցին «Արսենալ»-ին ջախջախիչ հաշվով հաղթանակի հասնել «Բորնմութ»-ի նկատմամբ (5:1):

Лента

Рекомендуем посмотреть