Առաջին անգամ վերականգնվում են Զորաց քարեր հնավայրի ավերված դամբարանից պեղված նյութերը - RadioVan.fm

Онлайн

Առաջին անգամ վերականգնվում են Զորաց քարեր հնավայրի ավերված դամբարանից պեղված նյութերը

2019-02-28 18:46 , Культура, Шоу бизнес, 1428

Առաջին անգամ վերականգնվում են Զորաց քարեր հնավայրի ավերված դամբարանից պեղված նյութերը

«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում նախորդ տարի շարունակվել են հնագիտական արշախախմբի պեղումները: Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, «Զորաց քարեր» հնավայրի շատ տարիներ առաջ թալանված դամբարանի պեղումներից հայտնաբերված շուրջ 3000 բեկոր մաքրել ուդասակարգել են «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բաժնի աշխատակիցները:

Մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում խեցեղենի բեկորներիցվերականգնել ենք շուրջ 150 առարկաներ` սափորներ, անոթներ, կճուճներ, քրեղան, սկուտեղ և այլն: Լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանի խոսքով, դրանք թալանված դամբարանի առարկաներ էին, ամբողջական /չվնասված/ գտածո չկար:

«Լաբորատորիայի աշխատակիցները ոգևորված են արդյունքներից. անսպասելի էր, որ այդքան շատ առարկա կհավաքվեր: Մասնագիտական հմտության ու բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում նրանք կարողացել են «մասնիկներից» ստանալ հնագիտական ամբողջական առարկայի գրեթե 70 կամ 90 տոկոսը, իսկ բացակա հատվածները կլրացվեն գիպսով` ամբողջացնելով առարկայի տեսքը: Անշուշտ, կան առարկաներ, որոնց շուրջ 30 տոկոսն է մեզ հասել բեկորային վիճակում: Վերականգնել ենք ու առաջիկայում դրանք կհամալրեն ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդը, քանի որհնագիտական բացառիկ նշանակություն ունեցողառարկաներ են», -նշել է Տիգրան Զաքյանը:

Նրա փոխանցմամբ լաբորատորիայում մաքրվել ու վերականգնվել են նաև մետաղից առարկաներ` մատանի, երկաթիցնիզակ, ականջօղեր, սարդիոնից, ապակուց պատրաստված ուլունքահատիկներ, սափոր, 9,5 սմ երկարությամբմասխիլ /մաքրելուց հետո եզրերին գծանախշեր են եղել/:Տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող առարկաների թվում վարպետությամբ աչքի են ընկնում երվանդունիների ժամանակաշրջանով թվագրվող սափորն ու ուշ բրոնզի ժամանակաշրջանով թվագրվողստուկեղը /40 սմ երկարությամբ ու 40 սմ լայնությամբ/:

«Աշխատանքն ավելի հետաքրքիր է, քանի որ գործ ունենք տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկողնյութիհետ», - նշում է լաբորատորիայի վերականգնող Աստղիկ Սիմոնյանը:

Ներսես Մամիկոնյանը աշխատել է մետաղե առարկաների հետ: Նրա խոսքով, յուրաքանչյուր առարկայի վերականգնում հետաքրքիր է յուրովի: Չնայած բոլորն էլառանձնահատուկ խնամք ուհոգատարություն են պահանջում:

ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Զորաց քարեր» հնավայրի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի համոզմամբ վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները շատ կարևոր, շնորհակալ ու մնայուն աշխատանք են կատարել:

«Առաջին անգամ վերականգնվում են «Զորաց քարեր» հնավայրի ավերված դամբարանից պեղված նյութերը: Սրանք առաջին հնագիտական «ծիծեռնակներն» են, որոնք հետագայում կզարդարեն այն ապագա թանգարանի ցուցադրությունը, որը նախատեսվում է կառուցել Զորաց քարերի մոտ՝ համաշխարհային հնավայրը դարձնելով միջազգային զբոսաշրջության կարևոր կենտրոն», - ասել է Աշոտ Փիլիպոսյանը:

Առարկաներն արդեն ՊՈԱԿ-ի նախնական ֆոնդում են` հերթական համար ու մասնագիտական նկարագրություն /բնութագիր/ ստանալուց հետո դրանք կհամալրեն ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդը:

Лента

Рекомендуем посмотреть