Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքին - RadioVan.fm

Онлайн

Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքին

2019-02-28 18:34 , Спорт, 1501

Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքին

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի՝ Մոսկվայի, Ռիգայի և Թել Ավիվի մրցաշարերին:

Գրան Պրի շարքում կվիճարկվի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր:

Արոնյանից բացի, մասնակիցների թվում են ռուսաստանցիներ Գրիշչուկը, Կարյակինը, Նեպոմնյաշչին, Սվիդլերը, Յակովենկոն, Վիտյուգովը, Դուբովը, ադրբեջանցիներ Մամեդյարովն ու Ռաջաբովը, չինացիներ Յույ Յանյին եւ Վեյ Ինը, ամերիկացիներ Սոն ու Նակամուրան, լեհեր Վոյտաշեկն ու Դուդան, ֆրանսիացի Վաշյե-Լագրավը, հոլանդացի Գիրին, բուլղարացի Տոպալովը, չեխ Նավարան, հնդիկ Հարիկրիշնան:

Շարքը բաղկացած է չորս մրցաշարից՝ Մոսկվա (մայիսի 16-30), Ռիգա (հուլիսի 11-25), Համբուրգ (նոյեմբերի 4-18) եւ Թել Ավիվ (դեկտեմբերի 10-24): Յուրաքանչյուր շախմատիստ մասնակցում է երեք մրցաշարի: Արոնյանը կմասնակցի Մոսկվայի, Ռիգայի և Թել Ավիվի փուլերին:

Лента

Рекомендуем посмотреть