Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը վերադառնում է դիվանագիտական ոլորտ - RadioVan.fm

Онлайн

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը վերադառնում է դիվանագիտական ոլորտ

2019-02-28 17:33 , Политика, 1104

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը վերադառնում է դիվանագիտական ոլորտ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը թողնում է աշխատանքը` վերադառնալով դիվանագիտական ոլորտ։

«2010 թվականին ՀՀ ԱԳՆ-ից գործուղվեցի ՀՀ նախագահի աշխատակազմ, որի շնորհիվ մասնագիտական գործունեության նոր ասպարեզ բացվեց իմ առջև: Այդ տարիների ընթացքում եղել եմ մեր պետության արտաքին քաղաքական բազմաթիվ կարևոր իրադարձությունների ականատեսն ու դրանց նախապատրաստման մասնակիցը: Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այդ պատվաբեր հնարավորությունն ինձ ընձեռելու համար:

Այժմ եկել է իմ բուն մասնագիտությամբ և կյանքի գործով նորից զբաղվելու ժամանակը: Ցանկությունս է վերադառնալ դիվանագիտական ծառայություն՝ գիտելիքս և փորձս Հայաստանի Հանրապետությանն ի սպաս դնելու համար: Այս հարցը քննարկել եմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ` խնդրելով ազատել ինձ գրասենյակի պատասխանատուի աշխատանքից:

ՀՀ երրորդ նախագահի որոշմամբ իր գրասենյակի պատասխանատուի պարտականությունները կստանձնի պետական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ ունեցող իմ գործընկեր Մերի Հարությունյանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Պետրոսյանը։

Նշենք, Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պարտականությունները ստանձնող Մերի Հարությունյանը Սարգսյանի կառավարման տարիներին զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնը։

Лента

Рекомендуем посмотреть