Իրանում պաշտոնական այցով գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցի առաջին օրվա ավարտին հանդիպում է ունեցել նաև տեղի հայ համայնքի հետ: Հանդիպումը կայացել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում: Հանդիպմանը, որին ներկա են եղել հազարավոր իրանահայեր, ՀՀ կառավարության ղեկավարը հանդես է եկել ելույթով, պատասխանել է ներկաների մի շարք հարցերին։ Դրանք վերաբերել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Իրան կատարած այցին և բանակցությունների արդյունքներին, ՀՀ կառավարության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, ընդհուպ՝ վարչապետի հետ «սելֆի» ունենալուն։
Իրանահայերից մեկի առաջարկը՝ պատիվ անել և իր հետ «սելֆի» անել, վարչապետ Փաշինայնը լավ գաղափար է համարել՝ բեմահարթակից անմիջապես իրականացնելով այն։
«Սելֆին դրել եմ Facebook, մտեք՝ լայքեք»,-ներկաներին ասել է ՀՀ վարչապետը։