Օդանավում սմարթֆոն լիցքավորելը կարող է վտանգավոր լինել - RadioVan.fm

Онлайн

Օդանավում սմարթֆոն լիցքավորելը կարող է վտանգավոր լինել

2019-02-28 07:03 , Наука, HiTech, 1271

Օդանավում սմարթֆոն լիցքավորելը կարող է վտանգավոր լինել

Տեխնոլոգիաների ոլորտի փորձագետները նախազգուշացնում են, որ սմարթֆոնները, որոնք USB-պորտի միջոցով լիցքավորում ենք ավտոբուսներում, գնացքներում կամ օդանավերում, լուրջ վտանգի են ենթարկվում, հայտնում է Turizm-ը:

How-To Geek ընկերության անվտանգության հարցերով փորձագետ Քրիս Հոֆմանը հայտարարել է, որ Android օպերացիոն համակարգով սարքերին այս կերպ կարող են փոխանցվել տարբեր կողմնակի հավելվածներ՝ ներառյալ վիրուսներ:

Սա կապված է այն հանգամանքի հետ, որ USB պորտը նախատեսված է միայն սնուցման, բայց ոչ տվյալներ փոխանցելու համար: Ամենասարսափելին, որ կարող է տեղի ունենալ սմարթֆոնի նման լիցքավորման դեպքում այն է, որ հաքերներն անսահմանափակ հասանելիություն կստանան ձեր տեղեկություններին՝ ներառյալ էլեկտրոնային փոստը, տեքստային հաղորդագրությունները, լուսանկարները եւ շփումները: Հոֆմանը նշել է, որ նման վտանգի ավելի քիչ են ենթակա այֆոնները՝ նկատի ունենալով հատուկ պաշտպանվածության առկայությունը, որը լիցքավորելիս անջատում է սարքի հիշողությանը հասանելիությունը:

Лента

Рекомендуем посмотреть