Բրատիսլավան գիշերային քաղաքապետ կունենա - RadioVan.fm

Онлайн

Բրատիսլավան գիշերային քաղաքապետ կունենա

2019-02-27 17:20 , Мир, 1156

Բրատիսլավան գիշերային քաղաքապետ կունենա

Բրատիսլավան այս տարի կունենա գիշերային քաղաքապետ՝ դառնալով ԵՄ երկրների շարքում դառնալով այդ պաշտոնն ունեցող թվով չորրորդ մայրաքաղաքը։ Այդ մասին գրում է «Եվրո-պուլս»-ը։

Պաշտոնյան պատասխանատու է լինելու քաղաքում երեկոյան ժամերին և կեսգիշերից հետո կյանքի զարգացման համար և միջնորդ է լինելու գիշերային ակումբների սեփականատերերի և պաշտոնյաների միջև։

Գիշերային քաղաքապետի պարտականությունների մեջ է մտնելու նաև Բրատիսլավայի գիշերային կյանքի եկարաժամկետ ռազմավարության մշակումը։

Նշվում է, որ առաջին անգամ գիշերային քաղաքապետի պաշտոնը ստեղծվել է Ամստերդամում 2012 թվականին, երկու տարի անց՝ Լոնդոնում, իսկ վերջերս նաև Պրահայում։

Лента

Рекомендуем посмотреть