Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը չորեքշաբթի ցերեկը վթարի է ենթարկվել Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում, կան տուժածներ, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտարյովը:
Ըստ նրա՝ միկրոավտոբուսում եղել է վեց մարդ, ներառյալ վարորդը:
«Բոլոր վեցն էլ՝ երեք տղամարդ և երեք կին, տուժել են: Նրանց տեղափոխել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց», - նշել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ փոխգործակցություն է կազմակերպվել հայկական համայնքի հետ: