Վիեննայի առաջատար նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն տպավորված է Կամերային նվագախմբի հետ համագործակցությունից - RadioVan.fm

Онлайн

Վիեննայի առաջատար նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն տպավորված է Կամերային նվագախմբի հետ համագործակցությունից

2019-02-26 19:26 , Культура, Шоу бизнес, 1294

Վիեննայի առաջատար նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն տպավորված է Կամերային նվագախմբի հետ համագործակցությունից

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ փետրվարի 25-ին հանդես եկավ Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված համերգային երեկոյին ներկայացվեցին Մոցարտի Ֆագոտի կոնցերտը, Սիմֆոնիա Nօ. 40, Վանհալի Կոնցերտ երկու ֆագոտի համար ստեղծագործությունները:

Սոֆի Դերվոն (Ավստրիա-Ֆրանսիա) համերգի ընթացքում որպես դիրիժոր ղեկավարեց Կամերային նվագախումբը, նաև հանդես եկավ որպես ֆագոտահար: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաև ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական կամերային նվագախմբից, ծրագրի ընտրությունը Դերվոն բացատրում է հետևյալ կերպ. «Մենք ուզում էինք Շմավոն Գրիգորյանի հետ միասին ինչ-որ գործ նվագել, և Վանհալի այս Կոնցերտն իմ իմացած միակ գործն է երկու ֆագոտի համար: Դրանից հետո մտածեցի, որ Վանհալից բացի լավ կլինի ներկայացնել Մոցարտի գործից, քանի որ Մոցարտն ու Վանհալը ժամանակակիցներ են»:

Դերվոն փաստում է՝ վերջին օրերին շատ մեծ աշխատանք են կատարել Կամերային նվագախմբի հետ, և, իսկապես, մեծ հաճույք էր ՀՊԿՆ-ի հետ հանդես գալը: Սոֆի Դերվոն նվագախմբի հետ համագործակցությունը որակում է որպես «հիանալի»: Փաստում է՝ առաջին անգամ չէ Հայաստանում, նախորդ տարի հունիսին է այստեղ հանդես եկել՝ կրկին Կամերային նվագախմբի հետ, բայց միայն որպես ֆագոտահար:

Лента

Рекомендуем посмотреть