Մեկ տասնյակից ավել շարժական հավելվածներ սահմանափակել են օգտատերերի տվյալների փոխանցումը Facebook-ին. WSJ - RadioVan.fm

Онлайн

Մեկ տասնյակից ավել շարժական հավելվածներ սահմանափակել են օգտատերերի տվյալների փոխանցումը Facebook-ին. WSJ

2019-02-26 19:17 , Наука, HiTech, 1179

Մեկ տասնյակից ավել շարժական հավելվածներ սահմանափակել են օգտատերերի տվյալների փոխանցումը Facebook-ին. WSJ

Շարժական սարքերի համար մի քանի հավելվածներ սահմանափակել են իրենց օգտատերերի մասին տեղեկությունների տրամադրումը Facebook ընկերությանն այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի Է դարձել հասարակայնությանը: Այդ մասին հայտնել Է The Wall Street Journal թերթը:

Ավելի վաղ հրատարակության լրագրողները թեստավորել են 70-ից ավելի տարածված հավելվածներ Apple ընկերության Էլեկտրոնային խանութից: Ինչպես նշվել Է հոդվածում, այդ փորձարկումների ընթացքում պարզվել Է, որ այդ հավելվածներից առնազն 11-ն իրենցով անցնող տեղեկատվության զգալի մասը տրամադրել են Facebook ընկերությանը: Դա իբր արվել Է, այդ թվում նաեւ այն դեպքերում, երբ հավելվածների օգտատերերը գրանցված չեն եղել սոցցանցում:

Ինչպես նշվում Է նյութում, տեղեկությունները Facebook-ին հաղորդած հավելվածների թվում եղել են այնպիսիք, որոնք նախատեսված են անշարժ գույքի որոնման, ինչպես նաեւ օգտատիրոջ օրգանիզմի մասին տեղեկատվության հավաքման եւ մշակման համար, այդ թվում՝ սպորտով պարապմունքների ժամանակ:

Հիշյալ 11 հավելվածներում չի եղել գործառույթ, որը թույլ տար դադարեցնել տվյալների հաղորդումը: Հրատարակության գնահատմամբ՝ մի շարք դեպքերում պրակտիկան, որի մասին խոսվում Է, խախտել Է օգտատերերի համաձայնագրերի որոշ դրույթներ:

Թերթը հայտնում Է, որ ստուգումների արդյունքների վերաբերյալ հոդվածի հրապարակումից հետո 11 հավելվածներից հինգը լիովին դադարեցերել են տեղեկատվության փոխանցումը Facebook-ին կամ Էապես կրճատել են ուղարկվող տվյալների ծավալները: Մասնավորապես, դրանք այն հավելվածներն են, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում ներբեռնվել են ավելի քան 10 միլիոն անգամ:

Лента

Рекомендуем посмотреть